Իրանի դեսպանը հույս ունի, որ տարածաշրջանային որեւէ երկիր չի նպաստի Իսլամական Հանրապետության դեմ հարձակմանը

Իրանի ուշադրության կենտրոնում այժմ ինքնապաշտպանությունն է, այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ շեշտելով, որ «ճնշման եւ նմանօրինակ ագրեսիայի պայմաններում» բանակցությունները չեն կարող վերականգնվել։

«Եթե դադարեցնեն այս ագրեսիան, այն պահին կարող ենք մտածել բանակցությունները շարունակելու հնարավորության առկայության կամ դրա բացակայության վերաբերյալ»,- ասել է դեսպանը։

Խալիլ Շիրղոլամին նշել է, որ «ցանկացած բազա ցանկացած վայրում, որը  օգտագործվել է լոգիստիկ, հետախուզական, թե օպերատիվ տեսանկյունից» Իրանի դեմ՝ կդառնա Իսլամական Հանրապետության զինված ուժերի հակահարվածի «լեգիտիմ թիրախ»։

Դիվանագետը հույս է հայտնել, որ տարածաշրջանային ոչ մի երկիր լոգիստիկ կամ այլ տեսանկյունից չի աջակցի և իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ հարձակման նպատակով, եւ «նույնիսկ ակամա ինքն իրեն չի ներքաշի այս ագրեսիվ գործողությունների և պատերազմի մեջ»։

Leave a Comment