Իրանի դեմ ռազմական հարվածները ռիսկեր են պարունակում. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մատնանշել է Մերձավոր Արևելքում հակամարտության երկարաձգման ռիսկը՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով։

«Նման ռազմական գործողություն անցկացնելը Իրանի դեմ ներկայումս լի է ռիսկերով», – ասել է Մերցը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

Այս առումով նա դժվարացել է կանխատեսում տալ մոտ ապագայում Իրանում քաղաքական իրավիճակի զարգացման վերաբերյալ։

«Այս պահին մենք չգիտենք, թե ապագայում ինչ կառույցներ գոյություն կունենան Իրանում կամ ինչպիսի մարդիկ կաշխատեն դրանցում», – նշել է նա։

Մերցը նաև կասկած է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության մոտալուտ գալու վերաբերյալ։

«Մենք հույս ունենք (խաղաղության – խմբ.), բայց վստահ չենք», – եզրափակել է Գերմանիայի կանցլերը։

Leave a Comment