
ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության հիման վրա այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը, գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:
Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությւնները:
Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց»,-նշել է նա։