Իսրայելը մտադիր է ուժեղացնել Իրանի դեմ հարվածները. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է առաջիկա օրերին ակտիվացնել Իրանի դեմ հարվածները և հրամայել է շարունակել ռազմական գործողությունները։

«Ես հանձնարարություններ եմ տվել շարունակել արշավը։ Երեկ մենք սպանեցինք Խամենեիին։ Նրա հետ միասին մենք վերացրինք բռնաճնշող ռեժիմի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այժմ մեր ուժերը հարվածում են Թեհրանի սրտին՝ աճող ուժով, և այդ ուժը միայն կուժեղանա առաջիկա օրերին», – հայտարարել է հրեական պետության վարչապետը։

Leave a Comment