Դուբայի օդանավակայանը Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիչակով պայմանավորված դադարեցրել է բոլոր թռիչքները «մինչև հետագա ծանուցումը»: Նախկինում հետաձգված Դուբայ-Երևան և Աբու Դաբի-Երևան չվերթները չեղարկվել են։
«Ուղևորներին խորհուրդ է տրվում չգնալ օդանավակայան և չվերթների մասին տեղեկությունները ճշտել իրենց ավիաընկերություններից»,- նշվում է օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության մեջ: