Սրբուհի Գալյանի և Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի (SLAPPs) առնչությամբ: Նախարարը ողջունել է քննարկման նախաձեռնումը և կարևորել ոլորտում հետագա բարեփոխումների իրականացումը: Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին՝

Հայաստանում, ի թիվս այլոց, բնապահպանների, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ներկայացված հայցերին, և դրանց շրջանակում հնարավոր SLAPPs-ի առկայությանը,

SLAPPs-ի դեմ պայքարի ոլորտում առկա՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ իրականացնել ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Leave a Comment