ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է Միացյալ Նահանգները, և որ ինքն էլ հարգում է Ռուսաստանը։
«Մեզ կրկին հարգում են։ Նրանք կրկին հարգում են մեզ։ Չինաստանը հարգում է մեզ։ Ռուսաստանը հարգում է մեզ։ Նրանք հարգում են մեզ, և ես հարգում եմ նրանց», – ասել է Թրամփը Տեխասում ունեցած ելույթի ժամանակ։
Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ինքը «գերազանց հարաբերություններ» ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։