ԱՄՆ-ն Իրանի հարցով լրացուցիչ բանակցություններ է ակնկալում փետրվարի 27-ին

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ լրացուցիչ բանակցություններ տեղի կունենան ուրբաթ օրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում՝ Տեխաս կատարելիք աշխատանքային այցից առաջ։

«Մենք դժգոհ ենք այն փաստից, որ նրանք (իրանցիները) պատրաստ չեն մեզ տալ այն, ինչ մենք ուզում ենք։ Ես դրանից ոգևորված չեմ», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շփումների մասին հարցին։ «Այսօր լրացուցիչ բանակցություններ կլինեն», – ընդգծել է նա։

Leave a Comment