Ransomware-ը վնասաբեր ծրագրի տեսակ է, որը հայտնվելով ձեր համակարգչում կամ հեռախոսում, արգելափակում է բոլոր ֆայլերը (լուսանկարներ, փաստաթղթեր, տեսանյութեր և այլն)։ Դրանից հետո հանցագործները ձեզնից պահանջում են գումար (սովորաբար կրիպտոակտիվների տեսքով) ֆայլերը «բացելու» համար։
Նմանատիպ վնասաբեր ծրագրերը հիմանականում հայտնվում ձեզ մոտ հետևյալ դեպքերում
⏺Կասկածելի նամակներ. Երբ բացում եք անծանոթ կցված ֆայլերը (օրինակ՝ «Հաշիվ-ապրանքագիր.pdf.exe»):
⏺«Կոտրած» (Cracked) ծրագրեր. Անվճար ներբեռնվող խաղերը կամ ծրագրերը հաճախ պարունակում են այս վիրուսը:
⏺Չթարմացված համակարգեր. Եթե ձեր Windows-ը կամ հավելվածները հին են, հանցագործները հեշտությամբ գտնում են համապատասխան «ճեղքեր»:
Պաշտպանվելու համար անհրաժեշտ է հիշել ստորև ներկայացված քայլերը
⏺Ունեցեք պահուստային պատճեն (Backup). Կարևոր ֆայլերը պահեք արտաքին կրիչի (flash, hard drive) կամ Cloud-ի (Google Drive, iCloud) վրա: Այս դեպքում անգամ եթե Ձեր համակարգիչը այսպես ասած «փչանա», դուք չեք կորցնի Ձեր համար կարևոր նշանակություն ունեցող ֆայլերը.
⏺Մի՛ վճարեք հանցագործների կողմից պահանջվող գումարը. Ոչ մի երաշխիք չկա, որ գումարը ստանալուց հետո նրանք կվերականգնեն Ձեր ֆայլերի հասանելիությունը: Ավելին՝ վճարելով դուք ֆինանսավորում եք հաջորդ հարձակումները:
⏺Ծրագրային ապահովումները միշտ թարմացրեք ժամանակին
⏺Զգուշացե՛ք կասկածելի կայքերից. Խուսափեք կասկածելի գովազդներից և անվճար «պարգևներ» խոստացող էջերից, այդ թվում կասկածելի ծրագրերը Ձեր համակարգչային տեխնիկայում տեղադրելուց:
Եթե ձեր էկրանին հայտնվել է պատուհան, որը պահանջում է գումար ֆայլերը վերականգնելու համար, անմիջապես անջատեք սարքը համացանցից և դիմեք իրավապահ մարմիններին, տվյալ դեպքում՝ ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանություն: