«Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» Հատուկ նախագծի շրջանակներում Iravaban.net-ի զրուցակիցը «Ալեքսանյան լոու» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Էրիկ Ալեքսանյանն է։ Խոսել ենք ընկերության համար կարևոր սկզբունքներից, հատուկ հնչեղություն ունեցող գործերի վարման դժվարություններին և ոչ միայն։
-Պարոն Ալեքսանյան, պատմեք Ալեքսանյան Լոուֆիրմ փաստաբանական ընկերության մասին, երբ է այն հիմնադրվել, հատկապես ի՞նչ գործերով է զբաղվում։
-Շնորհակալ եմ հարցի համար, ֆորմալ իմաստով Ալեքսանյան Լոու փաստաբանական ընկերությունը հիմնադրվել է երեք տարի առաջ։ Ինչու եմ ասում ֆորմալ իմաստով, որովհետև փաստաբանը Էրիկ Ալեքսանյանը ոլորտում արդեն գոյություն ունի 10 տարի։ Ի սկզբանե յոթ տարի աշխատել եմ այս ոլորտում, որպես անհատ փաստաբան և հիմնականում մասնագիտացած եմ եղել և մինչ օրս շարունակում եմ այդ ոլորտով պարզապես մասնագիտացած լինել, քրեաիրավական ոլորտի մասին է խոսքը։ Սակայն վերջին երեք տարիների ընթացքում որոշում կայացվեց իմ կողմից, որ պետք է հիմնադրել ընկերություն, որը հագեցած կլինի այնպիսի պրոֆեսիոնալ փաստաբաններով, որոնք արդեն կսպասարկեն ոչ միայն քրեաիրավական, նաև քաղաքացիայրավական, վարչական, սնանկության և ավելի նեղ նաև ընտանեկան վեճերով բոլոր իրավունքի ճյուղերը։ Հարց միգուցե առաջանա՝ ինչո՞վ էր պայմանավորվել առաջին յոթ տարին որպես անհատ փաստաբան աշխատելու, այնուհետև վերջին այս երեք տարիների ընթացքում նոր ընկերություն հիմնելու հարցում, ես կարծում եմ՝ այստեղ պատասխանը շատ ակնհայտ է, որովհետև ես ինքս շատ խստապահանջ եմ և բծախնդիր եմ նաև կադրային ընտրության հարցում։ Եվ կարելի է ասել՝ այն ամբողջ ժամանակահատվածը, երբ հանդես եմ եկել որպես անհատ փաստաբան, չեմ ունեցել դեռևս լիարժեք հնարավորություն ընտրել այն կադրային ասպեկտին, որոնց մեջ կտեսնեմ ինքս ինձ։ Այսինքն այս վերջին երեք տարիների ընթացքում, որ արդեն ընկերությունը հիմնադրվել է և մենք ունենք արդեն տարբեր իրավունքի ճյուղերով սպասարկող պրոֆեսիոնալ փաստաբաններ, սա արդեն հետևություն է այն հարցին, որ ես գտել եմ այն կադրային կոնկրետ ասպեկտներին, որոնց մեջ տեսնում եմ ինքս ինձ։
-Նշեցիք հիմնականում քրեաիրավական ճյուղը։ Ձեր ընկերությունը նաև հայտնի է շատ հնչեղ, հասարակական, քաղաքական առումով հնչեղ քրեական գործերի սպասարկմամբ։ Խնդրեմ նշեք, թե հատկապես ինչ դժվարություններ են առաջանում, ինչպես եք որոշում՝ ընդունել նման գործերը, թե չընդունել։
-Վերջին տարիներին, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական առումով իրավիճակի փոփոխությունից հետո, Դուք շատ ճիշտ նշեցիք, տարբեր զգայնություն ունեցող քրեական վարույթներ են ծագել և այդ քրեական վարույթների շրջանակներում ես պաշտպանություն եմ իրականացրել։ Ամբողջ դժվարությունը, կարելի է ասել, կայացել է նրանում, որ շատ դեպքերում օրենքը չի գործել։ Շատ դեպքերում մեր ձայնը դատարաններում լսելի պարզապես չի եղել։ Խոսքս բնավ չի վերաբերում նրան, որ նույնիսկ այդ հնչեղ գործերով զգայունություն ունեցող համապատասխան քրեական գործերով մենք չենք ունեցել հաջողություններ կամ մեր ձայնը բացարձակ լսելի որպես այդպիսին չի եղել։
Ես այդ հարցում կլինեմ ոչ ազնիվ, որովհետև վերջին ութ տարիների ընթացքում այն քրեական վարույթներով, որոնցով ես պաշտպանություն եմ իրականացրել, նաև կարելի է դատել այդ քրեական վարույթների ելքի տեսանկյունից կամ ընթացքային ելքերի տեսանկյունից ինչպիսի արդյունքներ ենք գրանցել։
Մանրամասները տեսանյութում
«Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» Հատուկ նախագիծ
Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Օֆելյա Արսենյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան