Պայթյուն Ղազախստանում. կա 7 զոհ և 19 վիրավոր


Միջազգային


Ղազախստանի Շչուչինսկ քաղաքի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ անչափահաս աղջիկ։

Այս մասին հայտնել է Ակմոլա շրջանի  մամուլի ծառայությունը։

«Ըստ օպերատիվ տվյալների՝ վիրավորվել է ընդհանուր առմամբ 26 մարդ: Տասներեքը գտնվում են Բուրաբայի շրջանային հիվանդանոցում: Վեց մարդ դուրս է գրվել ամբուլատոր հսկողության համար, իսկ վիրավորներից 7-ը մահացել են», – ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը Շչուչինսկի սրճարանում, որը կից էր բնակելի շենքին, գազի պայթյուն է տեղի ունեցել: Տեղական իշխանությունների տվյալներով՝ դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհվող շենքից դուրս են բերել ութ գազի բալոն:


Leave a Comment