Ղազախստանի Շչուչինսկ քաղաքի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ անչափահաս աղջիկ։
Այս մասին հայտնել է Ակմոլա շրջանի մամուլի ծառայությունը։
«Ըստ օպերատիվ տվյալների՝ վիրավորվել է ընդհանուր առմամբ 26 մարդ: Տասներեքը գտնվում են Բուրաբայի շրջանային հիվանդանոցում: Վեց մարդ դուրս է գրվել ամբուլատոր հսկողության համար, իսկ վիրավորներից 7-ը մահացել են», – ասվում է հայտարարության մեջ։
Փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը Շչուչինսկի սրճարանում, որը կից էր բնակելի շենքին, գազի պայթյուն է տեղի ունեցել: Տեղական իշխանությունների տվյալներով՝ դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհվող շենքից դուրս են բերել ութ գազի բալոն: