Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք․ փաստաբան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար տիկտոկյան հարթակում հայտնի հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք, տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

Փետրվարի 25-ին Երիցյանը հայտնել էր, որ Եղյանի նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՔՕ 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։ 

 

Leave a Comment