«Բարսելոնայում» խոսել են Հալանդին ձեռք բերելու նպատակների մասին

«Բարսելոնայի» մարզական կոմիտեի խորհրդի անդամ Ժոան Սոլերը խոսել է տրանսֆերային շուկայում կատալոնական ակումբի հավակնությունների մասին։

«Այո՛, մենք կարող ենք պայմանագիր կնքել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Խուլիան Ալվարեսը կամ Էրլինգ Հոլանդը։ Հինգ տարվա կտրվածքով նման տրանսֆերները կարող են իրենց արդարացնել, և «Բարսելոնայի» բյուջեն պատրաստ է դրան։

Այնուամենայնիվ, «Բարսելոնան» պետք է շատ զգույշ լինի աշխատավարձային ֆոնդի հետ կապված իր պարտավորությունների հարցում։ Մենք մեզ համար սահմանաչափ ենք հաստատել և այն չենք գերազանցելու։ Մենք պետք է ֆուտբոլիստների ձեռք բերենք շուկայական գներով՝ միաժամանակ վերահսկելով մեր աշխատավարձային համակարգը»,- Սոլերի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։

Leave a Comment