«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է Լիոնել Մեսսիին կատալոնական ակումբ վերադարձնելու փորձերին։
«2023 թվականին մենք փորձեցինք վերադարձնել Մեսսիին, սակայն նա որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Մենք հարգանքով մոտեցանք նրա որոշմանը և որևէ քննադատություն չհնչեցրինք։ Մենք շատ բան ենք տվել Մեսսիին, Մեսսին էլ՝ «Բարսելոնային»: Նա, միանշանակ, արժանի է հրաժեշտի խաղի»,-նշել է Լապորտան։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին հեռացել է «Բարսելոնայից» 2020/2021 մրցաշրջանի ավարտից հետո։
Նշենք նաև, որ Ժոան Լապորտան վերջերս հրաժարական է տվել «Բարսելոնայի» ղեկավարի պաշտոնից, որպեսզի առաջադրվի մարտին կայանալիք ակումբի նախագահական ընտրություններում։