Երկու շաբաթից կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ. Ջրային կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ասաց, որ երկու շաբաթից կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ, այսինքն, կլինեն անջատումներ:

Նա նաև նշեց, որ «Վեոլիա ջուրը» ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության մասին որոշումը չի քննարկել կոմիտեի հետ և չի տեղեկացրել դրա մասին:

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարել էր, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Հայաստանում խմելու ջուրը գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը կանջատվի, ինչը հարուցել էր քաղաքացիների դժգոհությունը: Նախօերին, սակայն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի:

Leave a Comment