Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. Կառավարությունը սահմանեց դրանց տեսակներն ու շեմերը





BbԿառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշում կայացրեց։ Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտա­րա­րագր­ման համակարգը:

Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհար­կվող) եկամուտները: Սահ­ման­վել է նաև, որ հայտարարա­գիր ներկայացնելու պարտավո­րու­թյուն կրող ֆիզի­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները:

Միաժամանակ, սահմանվել է, որ Կառավարությունը իրավասու է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկա­մուտ­ների տեսակներ կամ շեմեր: Այս որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝ ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատի­րոջ կողմից վարկի գումար­ների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի, Ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումար­ները, բացառությամբ պար­տատի­րոջ կողմից փոխա­ռության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի, ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգև­ները, գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները, մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, ՀՀ օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձան­­­ցից, մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրա­մա­կան միջոցները, ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհա­տույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացա­ռությամբ։



Leave a Comment