Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի հայտացուցակից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի հայտացուցակից։

​Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆրանսիացին փետրվարի 24-ին ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել թիմի մարզումը՝ դեկտեմբերին վնասած ծնկի հատվածում ցավեր զգալու պատճառով։

​«Ռեալն» ու «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի անցումային փուլի պատասխան խաղում կմրցեն չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին։ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։

​Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել էր փետրվարի 17-ին Լիսաբոնում և ավարտվել 1:0 հաշվով՝ հօգուտ «արքայական ակումբի»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment