Ի՞նչ պատիժ է սահմանվել նախօրեին ձերբակալված 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ



143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում տնօրենի դեմ. մտահոգված են՝ ինչպես է կոռուպցիոն հանցագործության մեջ կասկածվողը շարունակում պահպանել աշխատանքը։

Ծնողները այցելել էին մանկապարտեզի տնօրեն Դանիելյանին և պահանջել պարզաբանում, թե ինչպես է ստացվել, որ նա կրկին սկսել է գալ աշխատանքի, ինչու քրեական վարույթի շրջանակում քննություն չի իրականացվում, և ինչու չեն հարցաքննվում մանկապարտեզի աշխատակիցները։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment