Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների և փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման  հարցում ՀՀ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտի խթանմանն ուղղված քայլերին, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների և հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը: 

Leave a Comment