Այսօր ավելի քան տասնյակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ՝ ներառյալ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը, պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այցելել են Ուկրաինայի մայրաքաղաք՝ ցույց տալու իրենց աջակցությունը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ։
«Ներխուժման սկզբին հետադարձ հայացք գցելով և այսօրվա իրավիճակը գնահատելով՝ մենք լիովին իրավունք ունենք ասել․ մենք պաշտպանել ենք մեր անկախությունը և չենք կորցրել պետականությունը»,– գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում՝ ավելացնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի հասել իր նպատակներին»։
