Իրանում ռազմական ուղղաթիռն ընկել է շուկայի վրա — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանում՝ Սպահան նահանգում աղետի է ենթարկվել ռազմական ուղղաթիռը։ Վթարը տեղի է ունեցել Դորչեհ թաղամասում՝ Խոմեյնի Շահր քաղաքի տարածքում։  Ուղղաթիռն ընկել է մրգերի եւ բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում։

Նախնական տեղեկություններով՝ խոսքը ուսումնական թռիչքի մասին է։ Աղետի հետեւանքով զոհվել է չորս մարդ՝ օդաչուն եւ երկրորդ օդաչուն, ինչպես նաեւ երկու քաղաքացիական անձ, որ աշխատում էին շուկայում։

Leave a Comment