
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
Այս մասին նախարարը հայտնել է սոցիալական ցանցում՝ հավելելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։
«Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը հայտնել է նաեւ, որ մտքեր ենք փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: