Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ երկրում իրավիճակը «Խալիսկո Նոր Սերունդ» նարկոկորտել Ռուբեն Օսեգերա Սերվանտեսի՝ նույն ինքը՝ Էլ Մենչոյի սպանությունից հետո առաջացած անկարգություններից հետո, լիովին վերահսկողության տակ է, և նախկինում փակված բոլոր մայրուղիները լիովին վերաբացվել են։
«Իրավիճակը (երկրում) հանգիստ և խաղաղ է։ Այսօր բոլոր մայրուղիները մաքուր են, խնդիրներ չկան, և այժմ հնարավոր է տեղաշարժվել։ Որոշ չվերթներ, մասնավորապես դեպի Պուերտո Վալյարտա, ավիաընկերությունների կողմից կանխարգելիչ նպատակով կասեցվել են, և մենք ակնկալում ենք, որ բոլոր չվերթները կվերսկսվեն այսօրվա վերջին կամ ամենաուշը վաղը», – հայտարարել է պետության ղեկավարը։
Մեքսիկայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է «Խալիսկո Նոր Սերունդ» նարկոկարտել Ռուբեն Օսեգերա Սերվանտեսի՝ նույն ինքը՝ Էլ Մենչոյի սպանության մասին։ Գործակալության տվյալներով՝ հանցագործը ծանր վիրավորվել է անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ և մահացել Մեխիկոյի ռազմական հոսպիտալ ուղղաթիռով տեղափոխվելիս։
«El Universal» թերթը հաղորդել է Մեքսիկայի մի քանի շրջաններում հատուկ անվտանգության գործողությունից հետո ճանապարհների զանգվածային փակման և մեքենաների ու բիզնեսների հրկիզման մասին։