Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը մոտ ապագայում կարող է համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» համարվում է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը։ Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ Անդերսոնը դեմ չէ տեղափոխվել «Էթիհադ», անգամ եթե թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտին հեռանա պաշտոնից։
Ենթադրվում է, որ տրանսֆերային գործարքը կարող է կազմել շուրջ 110 միլիոն եվրո։