Նրանք 2025թ․ հոկտեմբերից 2026 թվականի հունվար ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Վորթից 112 օր քայլերթ իրականացրեցին դեպի ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնթոն, 3701 կիլոմետր քայլելով հանուն խաղաղության»,-գրել է Նիկոլը:
Նիկոլն այլ բան, իհարկե, չէր էլ ասելու, քանի որ Աննան համար մեկով է հանդես գալիս այս հարաբերություններում, ու Նիկոլը չի աճել այնքան, որ կարողանա հակաճառել Աննային, ուղղակի հարց է առաջանում՝ Նիկոլն ունի՞ բարոյական իրավունք՝ խոսելու մի երևույթի մասին, որը սեփական ձեռքերով է այլասերել Հայաստանի պարագայում. այն «խաղաղությունը», որի մասին խոսում է Նիկոլը, ոչ մի կապ չունի այն բովանդակքության հետ, որ փորձել են գեներացնել բուդդայական վանականներն իրենց քայլերթով. մարդիկ, անկախ դավանած կրոնից, տարբերում են խաղաղությունը կապիտուլյացիայից:
Նիկոլն էլ է, իհարկե, տարբերում, սակայն կարծում է, թե հայ հասարակությունն այնքան դաուն է, որ իրականությունը չի ընկալում: Պատճառը, որը ստիպում է Նիկոլին հայ հանրության մասին նման կարծիք ունենալ, իհարկե, 2021-ին տեղի ունեցած վերարտադրությունն է. ինքն էլ, կնիկն էլ վստահ են՝ կկարողանան այս անգամ էլ մարդկանց հիմարացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: