Մարդիկ, անկախ դավանած կրոնից, տարբերում են խաղաղությունը կապիտուլյացիայից



Նիկոլն է արձագանքել իր՝արդեն օրինական կինը դարձած Աննայի՝ բուդդայկան վանականների հետ ունեցած ջերմագին շփումներին՝ ողջունելով նրա այդ քայլը: «Ուրախ եմ, որ Աննան հազարավոր կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած բուդդայական վանականներին հարգանքի տուրք մատուցելու։

Նրանք 2025թ․ հոկտեմբերից 2026 թվականի հունվար ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Վորթից 112 օր քայլերթ իրականացրեցին դեպի ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնթոն, 3701 կիլոմետր քայլելով հանուն խաղաղության»,-գրել է Նիկոլը:

Նիկոլն այլ բան, իհարկե, չէր էլ ասելու, քանի որ Աննան համար մեկով է հանդես գալիս այս հարաբերություններում, ու Նիկոլը չի աճել այնքան, որ կարողանա հակաճառել Աննային, ուղղակի հարց է առաջանում՝ Նիկոլն ունի՞ բարոյական իրավունք՝ խոսելու մի երևույթի մասին, որը սեփական ձեռքերով է այլասերել Հայաստանի պարագայում. այն «խաղաղությունը», որի մասին խոսում է Նիկոլը, ոչ մի կապ չունի այն բովանդակքության հետ, որ փորձել են գեներացնել բուդդայական վանականներն իրենց քայլերթով. մարդիկ, անկախ դավանած կրոնից, տարբերում են խաղաղությունը կապիտուլյացիայից:

Նիկոլն էլ է, իհարկե, տարբերում, սակայն կարծում է, թե հայ հասարակությունն այնքան դաուն է, որ իրականությունը չի ընկալում: Պատճառը, որը ստիպում է Նիկոլին հայ հանրության մասին նման կարծիք ունենալ, իհարկե, 2021-ին տեղի ունեցած վերարտադրությունն է. ինքն էլ, կնիկն էլ վստահ են՝ կկարողանան այս անգամ էլ մարդկանց հիմարացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment