20 փետրվարի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվել է, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2026 թվականի հունվարի 30-ի դրությամբ ծրագրից օգտվել է ընդհանուր առմամբ 8276 անձ, որոնցից 1792 շահառուի վարկերը ամբողջությամբ մարվել են։ Շահառուների 26%-ը ծրագրին նախորդող ամիսներին ֆորմալ զբաղվածություն չի ունեցել։
Ամբողջությամբ մարված 1792 շահառուի վարկերի փակման նպատակով նրանց վճարած եկամտային հարկերից ձևավորված միջոցներից ուղղվել է մոտ 390 մլն դրամ։
Մինչև 2025 թվականի դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկից որպես վարկերի մարման աջակցություն հատկացվել է 1․3 մլրդ դրամ։
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ պակաս է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի։