Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է մուտք գործել իր հանքավայրեր՝ պատժամիջոցների վերացման դիմաց, Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնում են CBS News-ի աղբյուրները։
Միաժամանակ, CBS News-ի զրուցակիցները հայտնել են, որ ամերիկացի դիվանագետները խորհուրդ են տվել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մեջ չներառել այլ հարցեր, ինչպիսիք են, օրինակ, Իրանին բալիստիկ հրթիռների մատակարարումը:
Ուիթքոֆը, ըստ աղբյուրների, համաձայնել է այդ հարցերը լուծել առանձին՝ տարածաշրջանի մյուս երկրների մասնակցությամբ:
Իրանա-ամերիկյան բանակցությունների վերջին ռաունդը սկսվել է փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Բանակցությունների ընթացքում կողմերը հասան փոխըմբռնման մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ։ Իրանի ԱԳ նախարար Արաքչին գնահատեց մթնոլորտը որպես ավելի «կառուցողական»։
