20 փետրվարի 2026 – 18:27 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման «արյունարբու բռնապետները տեղ չունեն Վաշինգտոնում», գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը X սոցիալական հարթակում:
Նա կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի «մարդասպան ավազակներին»:
«Ալիևի նման արյունարբու բռնապետները տեղ չունեն Վաշինգտոնի փողոցներում: Նրանք իրավունք չունեն մեր մայրաքաղաքի փողոցներում ցուցարարների վրա հարձակվելու համար վարձու մարդասպան ավազակների ուղարկել։
Կոչ եմ անում ԱՄՆ նախագահին և արդարադատության նախարարությանն ապահովել, որ այդ դաժան հանցագործներին թույլ չտան փախչել։ Նրանք պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվել են նրա դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա ու ծեծի ենթարկել։
Կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է, որ անվտանգության աշխատակիցները ձեռքերով հարվածներ են հասցնում ակցիայի մասնակիցներին, նրանցից մեկին նույնիսկ գետնին են գցել: