«Բարսելոնան» գտել է իր նոր գլխավոր հարձակվողին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կտեղափոխվի «Բարսելոնա»։ Արգենտինացու հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 70 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ կկարողանա տիտղոսներ նվաճել։

Ալվարեսն «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2024 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։

Leave a Comment