Երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան




Վերջերս ավարտվեց ձմեռային զորակոչը, և բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


 


«Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը ծնողների հետ»,-նշել է Պապիկյանը:


 


 


 


 


Leave a Comment