Երևանի փոխքաղաքապետը չբացառեց գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի անցկացումը

Բոլոր փորձաքննություններն արդեն անցել ենք, ասել է փոխքաղաքապետը

Երևանի փոխքաղաքապետը չբացառեց  գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի անցկացումը


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Բոլոր փորձաքննություններն արդեն անցել ենք և, ամենայն հավանականությամբ, եթե ոչ այս տարի, մյուս տարվանից կսկսենք շինարարության մրցույթը։


Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։


Նա տեղեկացրել է, որ փորձաքննության գործընթացը ձգձգվել է, սակայն այժմ առկա են արդյունքները, որոնք թույլ են տալիս գնալ մրցութային ճանապարհով։


 

Leave a Comment