«Նոան» հաղթանակ տարավ «ԱԶ Ալկմարի» նկատմամբ





Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարին»։

Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 53-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, Ալկմարում, մեկնարկը Երևանի ժամանակով՝ ժամը 23:55-ին։



Leave a Comment