ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է «Բենֆիկայի» և «Ռեալի» խաղում տեղի ունեցած միջադեպը։
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ըստ իր պնդման, ենթարկվել էր ռասիստական բնույթի վիրավորանքների։
«Ես ցնցված էի։ Կատարվածն ինձ խորապես վշտացրեց։ Մեր հասարակության մեջ ռասիզմը բացարձակապես տեղ չունի։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։