«Մարսելի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է թիմի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Ակումբի ղեկը ստանձնել է 48-ամյա սենեգալցի մասնագետ Հաբիբ Բեյեն։
Մինչ այս նշանակումը Բեյեն գլխավորում էր «Ռենը», որի հետ համագործակցությունը դադարեցրել էր ընթացիկ ամսվա սկզբին։ Հատկանշական է, որ սենեգալցին ակումբին ծանոթ է, նա խաղացել է թիմում 2003-ից 2007 թվականներին։
Գլխավոր մարզչի պաշտոնում Բեյեն փոխարինելու է իտալացի մասնագետ Ռոբերտո դե Ձերբիին, ով նախորդ շաբաթ հրաժարական էր տվել։
Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրից հետո «Մարսելը» 40 միավորով 4-րդն է։