Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Քաղաքագետի խոսքով՝ կեղմերից հնչող հայտարարությունները հակասական են։
«Մինչ Իրանն ասում է՝ ամեն բան կարգին է, նորմալ է, ԱՄՆ-ից այնպիսի հայտարարություններ են հնչում, որ դեռ խնդիրները շարունակում են արդիական մնալ։ Հիմա Իրանը խոստացել է առաջիկա երկու շաբաթներին նոր առաջարկներով հանդես գալ, բայց չեմ կարծում, որ դրանք այնպիսի առաջարկներ կլինեն, որ կբավարարեն ԱՄՆ-ի բոլոր պահանջները։ Քանի որ այն պահանջները, որ Դոնալդ Թրամփն է դրել Իրանի առաջ, գուցե Իրանի կողմից կարմիր գծեր են, և դրանք հատելը շատ դժվար կլինի։ Կարող ենք ասել, որ այս փուլում Իրանն ուղղակի փորձում է ժամանակ շահել։ Հիմա մեկ շաբաթն էլ կարող է իրավիճակում ինչ-որ բան փոխել»,- նշել է Մարգարյանը։
Նա ընդգծել է, որ Իրանի հարևանությամբ տեղակայված ռազմական տեխնիկան հստակ նմատակով է այնտեղ, և մինչև չհասնի իր նպատակին, չի հեռանա։ Եվ արդյոք դա կլինի պատերազմը․ թե Իրանին ծնկի բերելը, պարզ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։