«Արսենալի», «Յուվենտուսի», «Մոնակոյի» և «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին դիմել է «Բենֆիկայի» հարձակվող Ջանլուկա Պրեստիանիին՝ կոչ անելով անկեղծորեն խոստովանել, թե ինչ է ասել Վինիսիուսին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպման ժամանակ:
Երկրորդ խաղակեսում հանդիպումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Վինիսիուսը մեղադրել էր Պրեստիանիին իրեն «կապիկ» անվանելու մեջ։ Հատկանշական է, որ այդ պահին արգենտինացի ֆուտբոլիստը բերանը փակել էր մարզաշապիկով։
«Եկեք տեսնենք՝ ինչպիսի մարդ է Պրեստիանին։ Պատմի՛ր, թե ինչ ես ասել։ Դու հաստատ ինչ-որ բան ասել ես, որովհետև հետո չէիր կարող Մբապեին ասել՝ «Ես ոչինչ չեմ ասել»։ Ի՞նչ է նշանակում «ոչինչ չեմ ասել»։
Ինչո՞ւ ես փակում բերանդ։ Մրսե՞լ ես», — ասել է Անրին ։