Զինված միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են – EU

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան վիրավորներ։

Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են, Ֆազին սպանեցին երկու տարի առաջ, սպանության մեջ մեղադրվում է  «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռուստամ Ստեփանյանը:

Միջադեպի մասնակիցներից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտնում է«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալը։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ սպանել էին «Չաղ Ռուստամ»-ի հորը։

Leave a Comment