Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու տոն։
Գրահրատարակության ոլորտում հայտնի «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը համոզված է՝ գաղափարը գեղեցիկ է, բայց իրագործումը՝ հաճախ ձևական։
«Դպրոցներում, ասում են, պարտադիր պիտի գիրք բերեք, մենք տեսնում ենք, որ այս տարվա նվերների մեջ հաջորդ տարվա գրառումներ, նախորդ տարվա գրառումներ կան, գրքերը բացված չեն, չեն ընթերցվում»,- ասում է նա։
Հրատարակիչը հիշեցնում է Ռեյ Բրեդբերիի հայտնի միտքը. «Գիրք այրելը սարսափելի մեծ հանցանք է, բայց ավելի մեծ հանցանք է գիրք չկարդալը»։ Եվ հավելում. «Մենք ամեն ինչ անում ենք, բացի կարդալուց»։
Մանրամասները՝ տեսանյութում։
