Արևմտյան Եվրոպայի օդային տարածքում նկատվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչների խումբ, որոնք շարժվում էին դեպի Մերձավոր Արևելք

«Հենակետ» վերլուծական կենտրոնը գրում է. «Արևմտյան Եվրոպայի օդային տարածքում նկատվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչների խումբ՝ լիցքավորող ինքնաթիռի ուղեկցությամբ, որոնք շարժվում էին դեպի Մերձավոր Արևելք։

Ենթադրաբար խոսքը F-22 Raptor կործանիչների մասին է, որոնք ժամանել էին Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազա, որտեղից նախօրեին Իրանի ուղղությամբ օդ են բարձրացել մինչև 18 միավոր F-35 կործանիչներ»։

Leave a Comment