2026-ի ձմեռնային ողիմպիական խաղերուն, որոնք տեղի կ՛ունենան Միլանի եւ Քորթինայի մէջ, տեղի ունեցան սառոյցի վրայ պարի մրցումները:
Հայաստանը ներկայացնող Կարինա Սկոպովա -Նիքիթա Ռախմանին զոյգը, երկու ծրագիրներու արդիւնքով գրաւեցին 14-րդ դիրքը, որ շատ կարեւոր արդիւնք մըն է հայկական մարզական կեանքին մէջ, առաջին անգամ ներկայացնելով անկախ Հայաստանը Ողիմպիական խաղերու այս մարզաձեւին:
Առաջին ծրագիրը կարճ էր, ուր զոյգը ներկայացաւ «Արցախ» երաժշտութեան ընկերակցութամբ 66-27 կէտ հաւաքելով եւ 12-րդ դիրքը գրաւելով:
Այս արդիւնքով անոնք հասան աւարտական փուլ ազատ ծրագիրին համար:
Միլանի մէջ «Այս սքէյթինկ Արենա»-ի մէջ Ակոպովա-Ռախմանին զոյգը ներկայացաւ հնդիկ երաժիշտ Ալա Ռհմանի երաժշտութեամբ` հնդկական տարազներով: Գեղեցիկ եւ տպաւորիչ կատարում էր, բայց Կարինա փոքր սխալներ կատարեց, եւ զոյգը կարեւոր կէտեր կորսնցուց: Ազատ ծրագիրին համար զոյգը ձեռք ձգեց 114,39 կէտ, որուն շնորհիւ 14-րդ դիրքը գրաւեց Ակոպովա – Ռախմանին զոյգը:
Ոսկի մետալ նուաճեց Ճափոնի Ռիքու Միուրա – Ռիուչի Քիհարա զոյգը` 231,24 կէտ հաւաքելով: Արծաթէ մետալին տիրացաւ Վրաստանի զոյգը, իսկ պրոնզ` Գերմանիոյ զոյգը:
Ստորեւ կը ներկայացնենք մետալներու դասաւորումը Ողիմպիական խաղերու 9-րդ օրուան մրցումներէն ետք.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | |
| 1.- Նորվեկիա | 12 | 7 | 9 |
| 2.- Իտալիա | 8 | 4 | 11 |
| 3.- Միացեալ Նահանգներ | 6 | 8 | 5 |
| 4.- Նետերլանտներ | 6 | 5 | 1 |
| 5.- Աւստրիա | 5 | 7 | 3 |
| 6.- Շուէտ | 5 | 5 | 1 |
| 7.- Զուիցերիա | 5 | 2 | 3 |
| 8.- Գերմանիա | 4 | 7 | 6 |
| 9.- Ֆրանսա | 4 | 7 | 4 |
| 10.- Ճափոն | 4 | 5 | 9 |