Նյու Յորք նահանգի եկեղեցում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ

Նյու Յորք նահանգի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդ ծանր վիրավորվել է, հայտնում է ոստիկանությունը։

Իրավապահ մարմինները չեն բացահայտում պայթյունի պատճառը, սակայն նշում են, որ միջադեպից առաջ գազի հոտի մասին հաղորդագրություններ են եղել, և որ ներկայումս «չարագործության նշաններ չկան»։

Միջադեպը տեղի է ունեցել Բունվիլի Abundant Life Fellowship եկեղեցում։

«Բոլոր հինգ մարդիկ ներկայումս գտնվում են ծանր, բայց կայուն վիճակում: Եկեղեցին կրել է աղետալի վնաս և համարվում է ավերված», – ասել են անվտանգության աշխատակիցները՝ նշելով, որ վիրավորներից մեկը հոգևորական էր, իսկ մյուսները՝ հրշեջներ:

Leave a Comment