29-40 տարեկան քաղաքացիներին կտրամադրվեն ինսուլինային գրիչ-անալոգներ

29-40 տարեկան քաղաքացիներին կտրամադրվեն ինսուլինային գրիչ-անալոգներ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան-ը շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների և նրանց ծնողների հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է, որ 29-40 տարեկան ինսուլինակախյալ քաղաքացիների համար ինսուլինային անալոգները, ասեղները և արյան մեջ գլյուկոզի որոշման սարքերը դարձել են անվճար հասանելի։

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է ծրագիր, ըստ որի 29-40 տարիքային խմբում հաշվառված ինսուլինակախյալ շահառուները ևս կստանան 2 տեսակի ինսուլինային անալոգներ, ասեղներ, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզի որոշման սարքեր. յուրաքանչյուր եռամսյակ՝ 150 թեստ-երիզների:

Հանդիպմանը քննարկվել է նաև դեղապահովման հարցը, խոսվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ավելի շատ բուժծառայությունների հասանելիության մասին: Շահառուներն ու նրանց հարազատները բարձր են գնահատել շաքարային դիաբետ ունեցող երեխաների ու մեծահասակների համար պետական ծրագրերի վերջին տարիների շարունակական ընդլայնումը, վստահեցրել, որ պետական այս մոտեցման շնորհիվ վերջին տարիներին նկատելիորեն բարելավվել է իրենց կյանքի որակը:

Շուրջ երկու ամիս առաջ էլ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի ժամանակակից համակարգեր է տրամադրվել երեխաներին ու դեռահասներին:

«Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տարեկան մեր շահառուներին անվճար կտրամադրվի գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ»,- հայտնել է նախարարը սոցցանցում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment