Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ սպառնալիքներին՝ ասելով, որ երբեմն ամենաուժեղ բանակն էլ այնպիսի ապտակ է ստանում, որ չի կարողանում շարժվել։
«Երբեմն աշխարհի ամենահզոր բանակը կարող է այնքան ուժեղ ապտակ ստանալ, որ տեղից չշարժվի։ Նրանք (ամերիկացիները՝ խմբ.) անընդհատ խոսում են Իրանի ուղղությամբ նավ ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ նավը ծովի հատակը ուղարկել», – ասել է Խամենեին։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։