«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է առաջին փուլի քվեարկության արդյունքները: ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի փոխանցմամբ, քվեարկությանը մասնակցել է 1028 անձ, վավեր քվեաթերթիկների թիվը կազմել է՝ 932, եղել են նաև անվավեր և չօգտագործված քվեաթերթիկներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրապարակած աղյուսակում Փաշինյանը ստացել է 894 քվե, փաստացի Փաշինյանի օգտին չի քվեարկել ՔՊ 38 անդամ։
Առաջին 10-նյակն զբաղեցնում են՝
1․Նիկոլ Փաշինյան – 894
2․ Սուրեն Պապիկյան -780
3․ Գևորգ Պապոյան – 765
4․ Արարատ Միրզոյան -743
5․Վահագն Ալեքսանյան -697
6․ Ռուբեն Ռուբինյան – 687
7․Արայիկ Հարությունյան – 668
8․Հայկ Կոնջորյան- 663
9․ Ալեն Սիմոնյան– 628
10․Արսեն Թորոսյան- 620։
Կանանցից ամենաշատ ձայն ստացել են Անահիտ Ավանեսյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը։
Տեղեկացնենք, որ խորհրդարանական ընտրությունում ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի վերջնական կազմը կձևավորվի ապրիլի սկզբին կայանալիք համաժողովում։
