«Այդքան վախենալու չէ կաթողիկոսի հեռացումը, որքան Կճոյանի՝ Վեհարանում հայտնվելը»․ Կարեն Հեքիմյան

«Այդքան վախենալու չէ կաթողիկոսի հեռացումը, որքան Կճոյանի՝ Վեհարանում հայտնվելը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը (նախկինում՝ Լևոնը, Քոչարյանը, Սերժը) չլինի, բա ո՞վ լինի: Սա Հայաստանի բնակիչների շրջանում ամենատարածված հարցն է:
Պարադոքսն այն է, որ Հայաստանի և ոչ մի բնակիչ նույն հարցը չի տալիս, երբ խոսքը գնում է կաթողիկոսի հնարավոր փոփոխության մասին: Լավ, բա բնակիչներին չի հետաքրքրո՞ւմ, թե Փաշինյան Նիկոլն ում է ցանկանում կաթողիկոս կարգել:
Հայաստանի միջին վիճակագրական բնակչի նման հակասական և տարօրինակ բնակիչ դժվար է պատկերացնել: Վերջինս հրաժարվում է վերլուծել նույնիսկ իր հաջորդ քայլը: Թեպետ, դա այդքան էլ բարդ չէ:
Պարոնայք Հայաստանի բնակիչներ, այդքան էլ վախենալու չէ գործող կաթողիկոսի հեռացումը, որքան, օրինակ՝ Կճոյանի Վեհարանում հայտնվելը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment