Վանաձորում սպանդանոցի գործունեություն է կասեցվել


Տնտեսություն


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խուդինյանին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր): Այս մասին  տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


«Մասնավորապես՝


– արտադրական օբյեկտի պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,

– առաստաղները կամ վերևում գտնվող կառուցվածքները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

– արտադրական շինությունների դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:


Leave a Comment