
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
««Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով»,- գրել է Մելոյանը։