Գտե՛ք մեր երեխային․ Արմվիրի մարզից առևանգված 15-ամյա աղջկա հարազատները դիմում են իրավապահներին

Փետրվարի 14-ին shamshyan.com է զանգահարել օրեր առաջ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգված (զրուցակցի խոսքով) 15-ամյա աղջկա հարազատներից մեկը։Ըստ լրատվամիջոցի՝ նա փոխանցել է աղջկա ծնողների կոչը՝ ուղղված առևանգողին և իրավապահ մարմիններին։

Կայքը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս, ենթադրաբար, առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։

«Ծնողները դիմել են ոստիկանություն, և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,- լրատվամիջոցին ասել է զրուցակիցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Leave a Comment